Ինչպես հայտնի է դարձել Коммерсантъ – ին, Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ռուսական կողմից Անկարա է ժամանել SVR-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ավելի վաղ այդ հանդիպումը հրապարակավ չի հայտարարվել։ Բանակցությունների մանրամասները աղբյուրը առայժմ հրաժարվել է հայտնել։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկատվությունը:
Վերջին անգամ ռուսական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում հանդիպել են այս տարվա հունվարի 10-ին՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար: Հունվարյան բանակցային գործընթացի գործնական արդյունքների բացակայությունը հաճախ դիտարկվում է որպես Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու դիվանագիտական նախադրյալ։