ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտ է ներկայացրել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դաշնային ընտրական հանձնաժողովի հրապարակած փաստաթուղթը։
Թրամփը գրանցվել է որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների նախագահի թեկնածու։ Նախկին նախագահը «կարևոր հայտարարություն» է արել Մար-ա-Լագոյում նոյեմբերի 15-ին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Ավելի վաղ Truth Social սոցիալական ցանցի իր էջում նա գրել էր, որ իր ելույթը «կվերածվի երկրի պատմության ամենակարևոր օրերից մեկին»։
Թրամփը շարունակում է պնդել, որ ինքը հաղթել է 2020 թվականի նախագահական ընտրություններում, սակայն երկրորդ ժամկետը կորցրել է ձայների կեղծման պատճառով։ Դատարաններում կեղծիքն ապացուցելու և Բայդենի հաղթանակը վիճարկելու նրա բոլոր փորձերն անարդյունք են եղել։
Հավելենք, որ Իվանկա Թրամփը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ չի մասնակցի հոր՝ Դոնալդի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արշավին։