Մոսկվայի կենտրոնում գտնվող ծաղկի պահեստում սկսված հրդեհն ամբողջությամբ մարվել է բռնկվելուց 9 ժամ անց։ Փլատակների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է հինգ զոհ, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է երկրի ԱԻՆ-ը, գրում է «Կոմերսանտ»-ը։
Ռուսական պետական գործակալությունների տվյալներով՝ ավելի ուշ զոհերի թիվը հասել է վեցի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կոմսոմոլսկայա հրապարակի երկհարկանի աղյուսե պահեստային շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդագրություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամը 14:57-ին։ Հրդեհի մակերեսը կազմել է 2,5 հազար քառ. մ., առաջին և երկրորդ հարկերի միջև տեղի է ունեցել առաստաղների մասնակի փլուզում. Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, մարվել՝ 22.03-ին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հինգ մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ պարզվել է 6-րդ զոհի լուրը:
Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը չի նշում հրդեհի հնարավոր պատճառները։ ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ խոսքը նախնական կարծիքով էլեկտրական վառարանի անսարքության եւ էլեկտրացանցերի վթարային աշխատանքի մասին է։