ԱՄՆ-ում տեղի 55-ամյա բնակիչը, որն աշխատում էր որպես անվտանգության աշխատակից, ցմահ ազատազրկման է դատապարտվել 25-ամյա սիրուհու և երեք տարեկան որդու սպանության համար։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Դեպքը տեղի է ունեցել Օրեգոնում։ Աղջիկը ծանոթացել է ամուսնացած տղամարդու հետ, երբ վերջինս աշխատում էր գործարանում։ Որոշ ժամանակ անց նա լքել է սիրուհուն, սակայն վերջինս արդեն երեխայի էր սպասում։
Որոշ ժամանակ անց ամերիկուհին ալիմենտի հայց է ներկայացրել։ Դատարանը երեխայի համար վճարումներ է սահմանել՝ ամսական ավելի քան 900 դոլար։ Երեք օր անց աղջիկն ու երեխան անհետացել են։
Ոստիկաններն անմիջապես կասկածել են նրա սիրեկանին, սակայն նա կտրականապես հերքել է իր մեղքը։ Այնուամենայնիվ, նրան ձերբակալել են։ Խուզարկության ժամանակ նրանք թմրանյութեր են հայտնաբերել, որոնցով նա կարող էր քնեցնել իր զոհերին։
Նա, ի վերջո, խոստովանել է իր մեղքը։ Մեկ ամիս անց իրավապահները հայտնաբերել են մոր ու երեխայի քայքայված մարմինները։ Պարզվել է, որ տղամարդը կրակել է իր նախկին սիրուհու և որդու վրա, որից հետո նրանց մարմինները փաթաթել է բրեզենտով և նետել անտառ։