Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակը հարգելու համար Մեծ Բրիտանիայում մինչև 2023 թվականի մարտը կտնկվի գրեթե 80 հազար ծառ։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Նշվում է, որ ծառերը տնկվելու են տեղի համայնքների հետ համագործակցությամբ։
Թագավոր Չարլզը մասնակցել է այս ակցիային։
Բացի այդ, Daily Mail-ը գրում է, որ Բրիտանական Decca Records ձայնագրման լեյբլը կթողարկի HM Queen Elizabeth II-ի հիշարժան ալբոմը, որում հավաքված են թագուհու կյանքի և կառավարման առանցքային պահերից երաժշտություն՝ սկսած նրա հարսանիքից, թագադրումից և հոբելյաններից մինչև կոմպոզիտոր Սըր Ջեյմս Մաքմիլանի ստեղծագործությունը, որը հնչում է պետական հուղարկավորության ժամանակ: