Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը ներկա է գտնվել «Կանայք կինոյում» միջազգային կինոփառատոնին, որն անցկացվում է Սաուդյան Արաբիայում: Միջոցառման լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում։
64-ամյա դերասանուհին կարմիր գորգին ներկայացել է համարձակ զգեստով՝ ազդրից բացվածքով։ «Հիմնական բնազդի» աստղի վարդագույն շղարշից պատրաստված ծավալուն զգեստ համացանցում տարակարծություններ է առաջացրել։ «Ինչ-որ խառնաշփո՛թ» «Շերոն Սթոունը կարծես այն տիկնիկներից մեկն է, որի հանդերձանքները տատիկն է հյուսել», — գրել են օգտատերերը։
Շերոն Սթոունից բացի Սաուդյան Արաբիայում «Կանայք կինոյում» կինոփառատոնին աջակցելու են եկել դերասանուհիներ էլ Մաքֆերսոնը, Սառա Սամպայոն և Ֆրիդա Պինտոն, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին: