Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է պատրաստում Իրանի դեմ՝ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումների, ինչպես նաև Իրանում բողոքի ցույցերի ճնշման պատճառով։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վկայակոչելով Bloomberg-ը, նոր պատժամիջոցները կվերաբերեն 21 ֆիզիկական և իրավաբանական անձանց Իրանում բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցության պատճառով, ևս 10-ը սահմանափակումների տակ կընկնեն Ռուսաստանին ռազմական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների պատճառով:
Նշվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կստորագրվի դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Ուկրաինայի իշխանությունները սեպտեմբերից հայտարարում են ռուսական կողմից իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին։ Ռուսաստանը պաշտոնապես հերքում է այդ հաղորդագրությունները։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ և հարվածային անօդաչուների նոր խմբաքանակ մատակարարել: