Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի և թագուհի Լետիցիայի ավագ դուստրը՝ 17-ամյա արքայադուստր Լեոնորը, սիրահարվել է «Բարսելոնի» և ազգային հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Գավիին։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։
Աղբյուրը հայտնում է, որ աղջնակն իր հետ դպրոց է տանում ֆուտբոլիստի լուսանկարներով թղթապանակ: Աշխարհի առաջնության Կոստա Ռիկայի հետ խաղից հետո Ֆելիպե VI-ը մտել էր հանդերձարան և անձամբ խնդրել, որպեսզի Գավիին ստորագրի փոքր չափսով մարզաշապիկի վրա, որը նմախատեսված էր դստեր համար։
Կարևոր է, որ Իսպանիայում կանայք բացառված չեն իրավահաջորդության գծից։ Բայց միայն միապետի անմիջական արական սերունդների բացակայության դեպքում: Ամուսնությունը հնարավոր է միայն թագավորի թույլտվությամբ, հակառակ դեպքում հաջորդում է բացառություն իրավահաջորդության գծից: