Իրանն Իսլամական Հանրապետության ատոմային արդյունաբերության պատմության մեջ ուրանի հարստացման տեմպերը հասցրել է իր ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Այսօր Իրանում ուրանի հարստացման հզորությունը հասել է երկրի ատոմային արդյունաբերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով նախորդ ցուցանիշները», – նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:
Էսլամիի հայտարարությունը հնչել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների՝ Իսլամական Հանրապետություն կատարելիք այցի նախօրեին: Դեկտեմբերի 14-ին իրանական կարգավորիչի ղեկավարը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մոտ ժամանակներս կայցելեն Թեհրան: Նույն օրը Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել է, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը, որ Գործակալության փորձագետների խումբը Թեհրան կժամանի դեկտեմբերի 18-ին: