Ամերիկացի 60-ամյա դերասան Թոմ Քրուզը խոսել է իր կինոկարիերայի ամենավտանգավոր հնարքի մասին, հայտնում է New York Post-ը։
Դերասանը պատմել է, որ «Առաքելությունն անհնարին է» ֆիլմի առաջին մասի նկարահանման ժամանակ պետք է մոտոցիկլետով ցատկեր բարձրությունից։
«Սա ամենավտանգավոր հնարքն էր, որ մենք երբևէ արել ենք: Նորվեգիայում ենք նկարահանել՝ մոտոցիկլետով ցատկ ժայռից»,- ասել է դերասանը։
Քրուզի կասկադյորական հնարքների համակարգող Ուեյդ Իսթվուդն ասել է, որ դերասանը մեկ տարի անցել է «հիմնական և առաջադեմ վերապատրաստում»՝ նախքան վտանգավոր հնարքը կատարելը: