Փարիզի 10-րդ շրջանում հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել, հայտնում է РИА Новости – ն՝ վկայակոչելով քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկին:
«Հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել։ Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, ոչ մի կերպ չի հսկվել, այնտեղ կարող էր անցնել որևէ մեկը», – մեջբերում է գործակալությունը քրդերի ներկայացուցիչներից մեկի խոսքը։
Գործակալության տեղեկություններով՝ Փարիզի քրդական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում հրաձգության հետևում Թուրքիան է կանգնած։ «Սա ակնհայտորեն քրդերի դեմ ուղղված հարձակում է։ Մենք կարծում ենք, որ դրա հետևում կանգնած են Թուրքիան և Էրդողանը», – գործակալության հետ զրույցում ասել է քրդական համայնքի ներկայացուցիչը։
Ավելի ուշ քրդերը տարերային հանրահավաք կազմակերպեցին արտակարգ պատահարի վայրի մոտ և սկսեցին հակաթուրքական կարգախոսներ վանկարկել՝ Անկարային մեղադրելով տեղի ունեցածին առնչություն ունենալու մեջ։ Ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների, որոնք ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ են կիրառել: