Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում: Այս մասին Interfax-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Պեսկովը դեկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը դեռ համաձայնեցված չէ, սակայն նրանք կարող են բանակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում՝ հոկտեմբերի 31-ին։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։