Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» հիման վրա Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ բանակցել: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին լրատվամիջոցի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ակնհայտ է, որ Կիևն ինքը պատրաստ չէ երկխոսության: Առաջ քաշելով տարատեսակ գաղափարներ և «խաղաղության բանաձևի»՝ Զելենսկին ձգտում է Արևմուտքի օգնությամբ հասնել Դոնբասի, Ղրիմի, Զապորոժիեի և Խերսոնշչինայի ռուսական տարածքից մեր զորքերի դուրսբերմանը, Ռուսաստանի կողմից փոխհատուցումների վճարմանը: Իհարկե, մենք նման պայմաններով որևէ մեկի հետ չենք խոսի»,- հայտարարել Է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այժմ դժվար է ասել՝ Ուկրաինայում արդյոք մնացե՞լ են ադեկվատ քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: