Սոչիի կրկեսում առյուծը ներկայացման ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա։ Այս մասին հայտնում է The voic-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սոչիի կրկեսում՝ առյուծների հետ ներկայացման ժամանակ։ Երկու արու առյուծները կոնֆլիկտ են ունեցել։ Վարժեցնողներից երկուսը որոշել են հանգստացնել կենդանիներին։ Այդ ժամանակ երրորդ առյուծը հարձակվել է վարժեցնող Ալեքսեյ Մակարենկոյի վրա և նրան տապալել է հատակին։
Տղամարդուն օգնության է շտապել նրա կինը՝ դինաստիկ կրկեսի արտիստ Օլգա Բորիսովան։ Նա կարողացել է ամուսնուն ազատել առյուծի ճիրաններից։ Միջադեպը տևել է մի քանի վայրկյան։ Արենայի անձնակազմն օգտագործել է ջրցան մեքենաներ և խլացուցիչ նռնակ։ Սա ապակողմնորոշել է կենդանիներին, և նրանք հեռացել են ասպարեզից։ Դահլիճում անջատվել են բեմական լույսերը։
Ալեքսեյ Մակարենկոն ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր մարմինը գիշատչի հարձակումից հետո։ Նրա մարմնի վրա մնացել են կենդանու ճանկերի և ատամների հետքերը։
«Մենք շարունակում ենք ապրել և աշխատել։ Շատ շնորհակալ եմ իմ հոգեհարազատ Օլգա Բորիսովային, նա փրկեց իմ կյանքը»,- ասել է Մակարենկոն։
Կրկեսի արտիստը բացատրել է, որ առյուծներն այս վիճակում են հայտնվում երկու դեպքում՝ երբ տաքանում է, սկսում է անձրև գալ և շատ խոնավ է դառնում, և նաև, եթե նրանց կողքին կան նմանատիպ այլ կենդանիներ, որոնք նրանք զգում են։
Իրանը պատրաստ է Սիրիային օգնություն ցուցաբերել ահաբեկիչների դեմ պայքարում․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին անհրաժեշտ օգնություն...