Վրաստանի՝ Արևմուտքի ճնշմանը դիմակայելու կարողությունը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, արժանի է հարգանքի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք տեսնում ենք, ինչպես Վրաստանը, այնպես էլ գրեթե բոլոր երկրները գտնվում են Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ փոքր երկիրը և նրա կառավարությունը քաջություն ունեն ասելու, որ կառաջնորդվեն սեփական շահերով և սեփական տնտեսության շահերով, և սա հարգանքի է արժանի»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։