Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի լեգենդ Դանի Ալվեսին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով: Այս մասին գրում է Marca թերթը։ Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Բարսելոնայում տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։
Տուժողը մարզիկին մեղադրել է առանց իր համաձայնության իրեն դիպչելու մեջ։ Տուժածի վարկածով՝ Ալվեսը գիշերային ակումբում երեկույթի ժամանակ մոտեցել է աղջկան և ձեռքը դրել նրա ներքնազգեստի տակ։ Այն բանից հետո, երբ նրան հաջողվել է հեռանալ ֆուտբոլիստից, նա այդ մասին հայտնել է իր ընկերներին և գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներին, որոնք դիմել են կատալոնական ոստիկանություն։
Հիշեցնենք, որ առաջադրված մեղադրանքներից հետո Դանին հաստատել էր, որ ակումբում է եղել դեկտեմբերի 30-ին, սակայն հերքել էր կատարվածը։ «Ես երբեք չեմ ներխուժել մարդկանց անձնական տարածք։ Դա փորձ է վնասել ինձ և իմ սիրելիներին»,-նշել է նա։