Մոդել Իրինա Շեյքի՝ առյուծի գլխով զգեստը սկանդալ է առաջացրել: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Փարիզում ընթանում է բարձր նորաձևության շաբաթը։ Այն սկսվել է «Schiaparelli» ապրանքանիշի ցուցադրությամբ։ Ներկայացվել են 32 շատ տարբեր զգեստներ: Սկանդալային են եղել հատկապես կենդանիների կերպարներով ներկայացված զգեստները:
«Schiaparelli» ապրանքանիշի ներկայացուցիչները ստիպված հանդես են եկել մի շարք հայտարարություններով՝ նշելով, որ ոչ մի կենդանի չի տուժել և օգտագործված բոլոր նյութերն արհեստական են։ Ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Դենիել Ռոզբերին հայտարարել է, որ ոգեշնչվել է Դանթեի «Աստվածային կատակերգությունից», իսկ հավաքածուն ստացել է «Inferno» անվանումը։