ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է Վլադիմիր Պուտինի կողմից «Վագներ» խմբի անդամ Հայկ Գասպարյանի պարգևատրման մասին, փոխանցում է РИА Новости-ն։
Պեսկովն ընդգծել է, որ Գասպարյանը հատուկ ռազմական գործողության մասնակից է և իր սխրանքի համար արժանացել պետական պարգևի։
«Գասպարյանը մասնակցում է հատուկ ռազմական գործողության և հերոսություն է ցուցաբերել այդ գործողության ժամանակ, որը նշանավորվել է պետական պարգևով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կարող է Կրեմլը մեկնաբանել ՌԴ նախագահի կողմից «Վագներ» խմբի զինծառայող Հայկ Գասպարյանին տրված պետական պարգևը։
2022 թվականի դեկտեմբերին ՌԴ ղեկավարը պարգևներ էր հանձնել հատուկ գործողության ընթացքում արիություն և հերոսություն ցուցաբերած զինվորականներին։