Ռոստովի մարզի Տագանրոգում ուկրաինական հրթիռի պայթյունից հետո տուժածների թիվը հասել է 22-ի, հայտնում է «РИА Новости»-ն։
«Հուլիսի 30-ի առավոտվա դրությամբ բուժհաստատություններ է դիմել 22 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 9 հոգի վնասվածքներով շարունակում է մնալ հիվանդանոցում»,- լրագրողներին հայտնել է Ռոստովի տարածաշրջանային քաղաքականության և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Սերգեյ Տյուրինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյուն է տեղի ունեցել ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգի սրճարանում, որից տուժել է 15 մարդ։