Disney ընկերությունը հետաձգել է «Մուլան», «Նոր մուտանտներ» և «Եղնիկի եղջյուրներ» ֆիլմերի պրեմիերաները: Variety ամսագրի համաձայն՝ նման որոշում է կայացվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով ներկայիս անընդհատ փոփոխվող հանգամանքները, մենք ստիպված ենք հետաձգել «Մուլան» ֆիլմի համաշխարհային վարձույթը», – գրել է ֆիլմի ռեժիսոր Նիկի Կարոն իր Ինստագրամյան էջում։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված էր մինչև 2020թ-ի մարտ:
Երեք ֆիլմերի թողարկման նոր ամսաթվերը դեռ հայտնի չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Ֆորսաժ»-ի նոր մասի, «Նապաստակ Փիթեր 2» կատակերգության, Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի և «Խաղաղ վայր 2» ֆիլմերի պրեմիերաների տեղափոխման մասին