Գաբոնում ռազմական խմբավորումը հայտարարել է իշխանության ինստիտուտների լուծարման և նախագահ Ալի Բոնգոյի տապալման մասին, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ նտրությունների արդյունքները չեղարկվել են, որոնց, համաձայն նախագահ, Ալի Բոնգոն 3-րդ ժամկետով է ընտրվել` փորձելով շարունակել իր ընտանիքի 56-ամյա կառավարումը։
Ըստ աղբյուրի՝ հեղաշրջման մասին հայտարարել են տարբեր ուժային կառույցների, այդ թվում՝ Պրետորիայի գվարդիայի, ազգային բանակի և ոստիկանության ներկայացուցիչներ։ Նրանք Գաբոնի ղեկավարությանը մեղադրել են «անպատասխանատու և անկանխատեսելի կառավարման մեջ, որը սպառնում է երկիրը քաոսի մեջ գցել»։
Տեղեկությունների համաձայն՝ Լիբրևիլում ավտոմատ կրակահերթեր են հնչել։ Հայտարարվել է սահմանների փակման մասին։