Իսրայելի բանակը հայտնել է գնդապետի, փոխգնդապետի և մայորի մահվան մասին, հայտնում են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, նշվում է, որ Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման սկզբից ի վեր զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի 26 զինծառայող։
Զոհերի ցուցակը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի կայքում։ Նրանց թվում են «Նահալ» բրիգադի հրամանատար, գնդապետ Յոնաթան Շտայնբերգը, փոխգնդապետ Սահար Մախլուֆը, մայոր Չեն Բուչրիսը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։