Մադրիդում 35 հազար մարդ ի պաշտպանություն պաղեստինցի ժողովրդի հանրահավաք ու երթ է իրականացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ակցիայի մասնակիցները երթ են կազմակերպել Մադրիդի կենտրոնական փողոցներով։ Հավաքվածները վանկարկել են «Պաղեստին, ազատություն», «Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է», «Համերաշխություն Պաղեստինին»։ Հանրահավաքին աջակցել է իսպանական «Աշխատավորների համընդհանուր միություն» կազմակերպությունը, որը պահանջում է անհապաղ դադարեցնել Իսրայելի ռմբակոծություններն ու ռազմական գործողությունները Գազայի քաղաքացիական բնակչության դեմ։
«ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումներից հետո Իսրայելի կողմից պաղեստինյան քաղաքացիական բնակչության զանգվածային պատիժը միջազգային իրավունքի խախտում է»,-հայտարարել են կազմակերպությունում։