Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել կնոջը դավաճանության համար, հայտնում է Associated Press-ը՝ երկրի պետական լրատվամիջոցին հղումով։
Ամբաստանյալն աշխատել է կանանց մարզասրահում որպես մարզիչ։ 2022 թվականին նրա ամուսինը բողոքել է ոստիկանություն, երբ կնոջը գտել է իրենց տանը՝ այլ տղամարդու հետ։ Տեսախցիկների միջոցով ամուսինը պարզել է, որ իր կինը հարաբերություններ է ունեցել նաև այլ տղամարդկանց հետ։
Մեղադրյալը դատապարտվել է մահապատժի՝ քարկոծման միջոցով։
Բացի դավաճանությունից, Իրանում մահապատիժ է սահմանվում նաև տղամարդկանց միասեռ հարաբերությունների, սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, առևանգման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։