Շվեդիան մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում, Անկարան լուրջ առաջընթաց է ակնկալում, Ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչը։
«Շվեդիան փոփոխություններ է կատարել իր օրենսդրության և սահմանադրության մեջ, Մադրիդի գագաթնաժողովից հետո լուրջ քայլեր է ձեռնարկել, եթե ասում եք, որ դրանց 100%-ն իրականացվել է, ապա այդ քայլերը, հատկապես օրենքների փոփոխության ժամանակ, այնքան էլ պարզ չեն: Հուսով ենք, որ դեռ շատ փոփոխություններ կլինեն, ակնկալում ենք լուրջ առաջընթաց: Մեր տարբեր կառույցներն ակտիվորեն փոխանակում են տեղեկատվություն: Շվեդիան լուրջ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք խրախուսել դրանք: Օրինագիծն ընդունել է խորհրդարանական հանձնաժողովը, իսկ վերջնական խոսքը՝ Գլխավոր ասամբլեան (խորհրդարան)»,- ասել է խորհրդականը TRT Haber-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հաստատել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, և փաստաթուղթը ներկայացվել էր Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ խնդրանքով գնել ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ են երկրի ռազմաօդային ուժերում։
Իրանի նախագահը ծրագրում է հունվարին այցելել Մոսկվա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին։...