Շվեդիան մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում, Անկարան լուրջ առաջընթաց է ակնկալում, Ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչը։
«Շվեդիան փոփոխություններ է կատարել իր օրենսդրության և սահմանադրության մեջ, Մադրիդի գագաթնաժողովից հետո լուրջ քայլեր է ձեռնարկել, եթե ասում եք, որ դրանց 100%-ն իրականացվել է, ապա այդ քայլերը, հատկապես օրենքների փոփոխության ժամանակ, այնքան էլ պարզ չեն: Հուսով ենք, որ դեռ շատ փոփոխություններ կլինեն, ակնկալում ենք լուրջ առաջընթաց: Մեր տարբեր կառույցներն ակտիվորեն փոխանակում են տեղեկատվություն: Շվեդիան լուրջ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ: Մենք շարունակում ենք խրախուսել դրանք: Օրինագիծն ընդունել է խորհրդարանական հանձնաժողովը, իսկ վերջնական խոսքը՝ Գլխավոր ասամբլեան (խորհրդարան)»,- ասել է խորհրդականը TRT Haber-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հաստատել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, և փաստաթուղթը ներկայացվել էր Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ խնդրանքով գնել ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ են երկրի ռազմաօդային ուժերում։
Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսում միջուկային զենք կա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ իր ղեկավարած հանրապետությունում միջուկային զենք կա, հայտնում է Betla-ն՝ հղում անելով Լուկաշենկոյին։ «Ես...