ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ենթադրում է, որ Ուկրաինայում՝ մարտի դաշտում «իրավիճակը կհանգուցալուծվի 3 ամսում»՝ կոչ անելով ավելացնել Կիևին հատկացվող օգնությունը, հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում։ Գրում է ՏԱՍՍ-ը։
«Երեք ամսում՝ մարտի դաշտում, իրավիճակը կհանգուցալուծվի։ Մենք այլևս չենք կարող ասել՝ «Եկեք սպասենք Եվրոպայում ընտրություններին» կամ «Մենք պետք է ավել մանրամասներ իմանանք»: Պետք է դառնանք ավելի արագ, ավելի վճռական, մենք ապրում ենք պատերազմական ժամանակներում»,- ասել է նա։
Բորելը կոչ է արել պատերազմող երկրին աջակցության նոր մակարդակի անցնել: