Բաթանյանների ընտանիքին պատկանող խանութն ընդգրկվել է Աթենքի լավագույն գաստրոնոմիական խանութների թոփ 10 ցանկում, հաղորդել է Greek City Times-ը։
«Հիմա չորրորդ սերնդի ձեռքում արտադրամասը դարձել է գործարան։ Նրանց բաստուրման ու հայկական սուջուխը ոչ մեկին չեն զիջում, ինչպես նաև ղավուրման, գլուխ պանիրը, ապխտած լեզուն և հունական պրոշուտոն»,- գրել է հրատարակությունը։
Ընտանիքը մթերային խանութ է բացել 1922 թվականին՝ Թուրքիայի Կայսերի քաղաքից տեղափոխվելուց հետո։ Սկզբում խանութը փոքրիկ արհեստանոց էր հունական Պիրեյ քաղաքի Կոկկինիա շրջանում գտնվող հայկական տան պատշգամբում։ 100 տարի անց խանութը դարձել է այն մթերային խանութներից մեկը, որը «վաճառում է հիանալի ապրանքների մեծ տեսականի՝ տոնական խնջույքների, ամենօրյա շքեղության, երեկույթների, ընթրիքների սիրահար ընկերների համար»: