Ադրբեջանական «SOCAR»-ը և ղազախական «Kazmunaigas»-ը ստորագրել են ղազախական նավթի առքուվաճառքի ռազմավարական համագործակցության հուշագիր և Ադրբեջանի տարածքով Ղազախստանի նավթի տարանցման ծավալների աստիճանական ավելացման մասին համաձայնագիր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաձայնությունը ձեռք է բերվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Բաքու կատարած այցից հետո։ Համաձայնագիրը նախատեսում է ղազախական նավթի տարանցման ծավալն Ադրբեջանի տարածքով՝ Ակտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով, տարեկան 2,2 մլն տոննայով ավելացնել։