ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ստավրոպոլի երկրամասում նախապատրաստվող ահաբեկչությունը, հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երեք քաղաքացու կողմից ահաբեկչական գործունեությունը, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Ստավրոպոլի երկրամասի մարդկանց զանգվածային հավաքների վայրերից մեկում պայթյունի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, զոհերի թիվը հասել է 144-ի։