Մոսկվայի բնակչի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի Շահին Աբբասովը ձերբակալվել է, հայտնում է RT-ն։
Ապրիլի 18-ին ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդապատճառներով սպանության դեպքի առթիվ։ Գործով կալանավորվել են նաև դաշնային հետախուզման մեջ հայտնված Ադրբեջանի կասկածյալ քաղաքացու հայրն ու ընկերը։ Աբբասովն ապօրինի է գտնվում Ռուսաստանում։ Աբբասովի բնակարանում քննիչները հայտնաբերել էին ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար։
Ապրիլի 17-ին տեղի 24-ամյա բնակիչը դիտողություն էր արել 21-ամյա ադրբեջանցուն, որն իր մեքենան կայանել էր բնակելի շենքի մուտքի մոտ՝ մայթին։ Ի պատասխան Աբբասովը ծեծկռտուք էր սկսել, դանակով հարվածել տղային ու անհետացել։ Տուժածը հիվանդանոցում մահացել էր։