Ֆրանսիայի ոստիկանությունը սեռական ոտնձգությունների գործով ձերբակալել է դերասան Ժերար Դեպարդիեին, հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը հարցաքննության է կանչվել Փարիզի ոստիկանության կոմիսարիատ:
Դեպարդիեն 2012-ին հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից և ստացել բելգիական քաղաքացիություն։ 2013-ին դերասանն ստացել էր ռուսական անձնագիր: Նույն թվականին Դեպարդիեն Ռամզան Կադիրովի կողմից ստացել էր Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացու կոչում և Գրոզնիում հինգ սենյականոց բնակարանի բանալիներ։ 2015 թվականի դեկտեմբերին դերասանը հայտարարել էր, որ պատրաստ է «Մեռնել հանուն Ռուսաստանի»։