Սանկտ Պետերբուրգում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է Մոյկա գետը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 4 մարդ է մահացել, հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ևս 4 մարդ գտնվում է կլինիկական մահվան վիճակում: Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի պահին ավտոբուսում եղել է մոտ 20 ուղևոր։
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել է, որ զոհերի թվում հայեր չկան։