Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոսել է մահափորձից հետո իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակի մասին և հայտարարել, որ նա շարունակում է պայքարել կյանքի համար։ Հունգարացի քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Index.hu պորտալը։
«Վարչապետը ներկայումս գտնվում է կյանքի և մահվան պայքարում»,- ասել է Օրբանը:
Նա ընդգծել է, որ աջակցում է Ֆիցոյին ու Սլովակիային և հույս ունի, որ ամեն ինչ բարոհաջող ավարտ կունենա։ Նա նաև մաղթել է գործընկերոջը հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքի։
Մայիսի 15-ին Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո Ֆիցոյի դեմ մահափորձ էր իրականացվել։ Նրա ուղղությամբ կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով նրան վիրահատել են, վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել սլովակ գործընկերոջը։