Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով 9-ը մարդ է մահացել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Մահացածներից յոթն իրավապահներ են։ 25 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Դերբենդում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Դերբենդի եկեղեցում 66-ամյա քահանա էր սպանվել, եկեղեցին և սինագոգն այրվել էին զինյալների հարձակումից հետո։
Դաղստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ իրավապահները Մախաչկալայում ոչնչացրել են չորս զինյալի։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն ահաբեկչության հիմքով գործ էր հարուցել։