Դաղստանում գրոհայինների հարձակումներից զոհվել է ավելի քան 15 ոստիկան, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
«Ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 15 ոստիկան՝ զենքը ձեռքներին պաշտպանելով Դաղստանի խաղաղությունն ու անդորրը»,- ասել է նա։
Մելիքովը նշել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել են նաև մի քանի խաղաղ բնակիչներ։ Մահացած խաղաղ բնակիչների թվում է հոգևոր հայր Նիկոլայը, որն ավելի քան 40 տարի ծառայել է Դերբենտի ուղղափառ եկեղեցում։
Այժմ իրավիճակը գտնվում է իշխանությունների և իրավապահ մարմինների վերահսկողության տակ, նշել է Մելիքովը։ Նա հայտնել է, որ զոհվածների և վիրավորների ընտանիքները կստանան դրամական օգնություն։
«Որոշում է կայացվել պարտադիր ֆինանսական օգնություն տրամադրել բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ ինչպես ոստիկաններին, այնպես էլ քաղաքացիական անձանց»,- ասել է Մելիքովը։
Հունիսի 23-ին հայտնել էինք, որ Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով 9-ը մարդ է մահացել, որոնցից 7-ն իրավապահներ են։ 25 մարդ վիրավորվել էր։