Դաղստանում գրոհայինների հարձակումներից զոհվածների թիվը հասել է 20-ի, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Ահաբեկչությունից տուժել է 46 մարդ, հավելել է գերատեսչությունը։
Հունիսի 23-ին հայտնել էինք, որ Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով 9-ը մարդ է մահացել, որոնցից 7-ն իրավապահներ են։ 25 մարդ վիրավորվել էր։ Հունիսի 24-ի առավոտյան զոհերի թիվը հասել էր 15-ի։ Մահացած խաղաղ բնակիչների թվում է հոգևոր հայր Նիկոլայը, որն ավելի քան 40 տարի ծառայել է Դերբենտի ուղղափառ եկեղեցում։