Դաղստանում մահացել է նախորդ շաբաթա վերջին ահաբեկչության հետևանքով վիրավորված ևս մեկ ոստիկան, հայտնել է Դերբենդի շրջանի ղեկավար Մավսում Ռագիմովը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ Ռագիմովի՝ մահացածը 24 տարեկան էր։
Հունիսի 24-ին հայտնել էինք, որ Դաղստանում գրոհայինների հարձակումներից զոհվել է ավելի քան 15 ոստիկան։ Հունիսի 23-ին հայտնել էինք, որ Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով 9-ը մարդ է մահացել, որոնցից 7-ն իրավապահներ են։ 25 մարդ վիրավորվել էր։