Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի նախկին ղեկավար Մուհամեդ Օմարովը, ով աշխատանքից հեռացվել է հունիսի 23-ի ահաբեկչություններից հետո, մանր խուլիգանության մեղադրանքով 10 օրով ձերբակալվել է, հայտնել է «Ռիա նովոստին»՝ հղում անելով ՌԴ Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նրա երկու որդիները մասնակցել են ահաբեկչությանը, որի ընթացքում սպանվել է Օմարովի 31-ամյա որդին՝ Օսմանը։
Ահաբեկչություններին Օմարովի հարազատների մասնակցության մասին լուրերի ֆոնին «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային քաղաքական խորհրդի նախագահությունը որոշել է նրան հեռացնել՝ կուսակցությանը վարկաբեկող գործողությունների համար։ Երկուշաբթի օրը շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել էր, որ Օմարովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հունիսի 24-ին հայտնել էինք, որ Դաղստանում գրոհայինների հարձակումներից զոհվել է ավելի քան 15 ոստիկան։ Հունիսի 25-ին զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի։ Ընդհանուր առմամբ՝ զոհերի թիվը 20 է։