Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5, տուժել՝ 57 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանին։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Թորբալի քաղաքի հրուշակեղենի խանութում։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ միջադեպի պատճառը բալոնից գազի արտահոսքն է եղել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։