Սիցիլիայում գտնվող Էտնա հրաբուխը կիրակի գիշերն սկսել է լավայի շատրվան բաց թողնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։
«Կարելի է նկատել, որ խառնարանում ստրոմբոլյան ակտիվությունն է՛լ ավելի է ուժեղացել, և այս ակտիվության արդյունքում ձևավորվում են մոխրի արտանետումներ, որոնք, ըստ կանխատեսման, ցրվում են դեպի հարավ-արևելք»,- ասվում է զեկույցում: