ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ իր մոտ առողջական խնդիրներ հայտնաբերելու դեպքում կարող է դուրս գալ նախագահական ընտրապայքարից, հայտնում է Fox News-ը։
Սպիտակ տան ղեկավարն այդ մասին հայտարարել է ամերիկյան BET հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե ինձ մոտ ինչ-որ հիվանդություն դրսևորվի, եթե բժիշկները գան ու ասեն, որ դուք այսինչ խնդիրն ունեք, դուրս կգամ ընտրապայքարից»,- ասել է Բայդենը։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։