Մախաչկալայում «քվեստ-խաղեր»-ի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով երկու ուսանողուհի մահացել է, գրել է TACC-ը։
Ըստ կայքի՝ ուսանողուհիներից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։ Դաղստանի հանրապետական կլինիկական հիվանդանոցից կայքին պարզաբանել են, որ աղջիկներն ստացել են ծանր այրվածքներ։
Հանրապետության դատախազության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել հուլիսի 22-ի գիշերը՝ Շեբոլդաևա փողոցում գտնվող «վախի սենյակում»։ Դեպքի կապակցությամբ քաղաքային վարչությունն ստուգայց է կազմակերպել։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ։