Նեպալում Saurya Air ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն։
Վթարը տեղի է ունեցել Կատմանդուի օդանավակայանում, ինքնաթիռում եղել է 19 մարդ, գրել է BBC-ն։ Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 37-ամյա կապիտանին, որին տեղափոխել են հիվանդանոց:
Փորձնական թռիչք իրականացնող ինքնաթիռում եղել են Saurya Air-ի 17 տեխնիկական աշխատակից և անձնակազմի երկու անդամ։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքուղուց դուրս գալուց անմիջապես հետո։