Փարիզում մեկնարկել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերության եթերում:
Դրոշների շքերթն իրականացվել է Սեն գետի վրայով. մասնակից երկրների պատվիրակները նավերով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել ներկաներին:
ՀՀ դրոշակակիրները բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն են:
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Օլիմպիական խաղերի 18 օրերի ընթացքում 206 պատվիրակությունների 10 500 մարզիկներ կմասնակցեն 32 մարզաձևերում մրցումներին։
Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան $64 հազար)։ Հուլիսի 25-ին Փարիզում բացվել էր «Հայաստանի տունը», որը կգործի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը և կդառնա 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հայ երկրպագուների կենտրոնը։