Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել, որը կտևի մինչև օգոստոսի 1-ը, հայտնել է «Ֆոբոս» կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը:
Նրա խոսքով՝ գեոմագնիսական փոթորիկն առավել ուժգին կլինի հուլիսի 30-ի օրվա երկրորդ կեսին։
Մասնագետը նշել է, որ հուլիսի 29-ին Արեգակի վրա ամենամեծ բռնկումն է եղել, որի տևողությունը կազմել է 10 րոպե։
Մագնիսական փոթորիկների բռնկումների նկատմամբ կարող են զգայուն լինել հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողները: