Իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sky News Arabia-ին։
Ավելի վաղ Շուքերի մահվան մասին հակասական տեղեկություններ էին տարածվել։ «Հեզբոլլահը» դեռևս չի հաստատել Շուքերի մահվան լուրը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 68 մարդ վիրավորվել է։
Ըստ բժիշկների՝ 14 հոգու վիճակը ծանր է։ Հաղորդվել էր նաև մեկ կնոջ մահվան մասին։
Հուլիսի 30-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերին, որին մեղադրում են հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։