ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ նախընտրական նոր բանավեճ տեղի չի ունենա։
«Երրորդ բանավեճ չի լինելու»,- գրել է նա Truth Social սոցցանցում:
Թրամփը գրառման մեջ նշել է, որ հարցումների համաձայն՝ «հաղթել է Հարիսի դեմ առաջին բանավեճում»։
Սեպտեմբերի 11-ին տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հարիսի և Թրամփի առաջին բանավեճը, որի ընթացքում Թրամփը վերահաստատել էր ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու խոստումը։
Օգոստոսի 6-ին Հարիսը պաշտոնապես առաջադրվել էր որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Հուլիսի 21-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին Հարիսը հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։