Մոսկվայում ադրբեջանական ծագմամբ նախկին փաստաբան Էլման Փաշաևին ձերբակալել են բլոգեր Ելենա Բլինովսկայայի գործով խարդախության համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեին հղումով։
Բլինովսկայային ձերբակալել էին 2023 թվականի ապրիլին՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով, երբ փորձել էր հատել Ռուսաստանի սահմանը։ Փետրվարին Փաշաևը համոզել էր բլոգերի ամուսնուն՝ Ալեքսեյ Բլինովսկուն, որ մեծ դրամական պարգևի դիմաց կարող է պատասխանատվությունից ազատել իրեն և իր կնոջը: Ինչպես հայտնել է Shot Telegram ալիքը, նախկին փաստաբանը Բլինովսկուց ստացել էր ավելի քան մեկ միլիոն ռուբլի։
Ադրբեջանցուն սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Ռուսաստանում կասեցվել են նաև Փաշաևին պատկանող «Էլման գրուպ» իրավաբանական ընկերության հաշիվների գործառնությունները։
Փաշաևը պաշտոնանկ էր արվել 2020 թվականին, երբ մահացու դժբախտ պատահարի գործով պաշտպանել էր դերասան Միխայիլ Եֆրեմովին և դատավարության ընթացքում բախվել զոհերի փաստաբանի հետ։