Comedy Club-ի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը և շոուի հաղորդավար Պավել Վոլյան հերքել են հաղորդման փակման մասին լուրը` ասելով, որ սկսում են նոր՝ 20-րդ եթերաշրջանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում, որ Comedy Club-ը փակվում է, և բարև, Comedy Club-ի նոր, 20-րդ եթերաշրջանը»,- նշել են նրանք։
Խարլամովի խոսքով՝ շոուն միշտ զարգացել և հարմարվել է «նոր ժամանակներին»։
Իր հերթին՝ Comedy Club-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը նոր եթերաշրջանի վերաբերյալ ընդգծել է հեղինակների և կրեատիվ պրոդյուսերների աշխատանքը։
«Այս 20 տարիների ընթացքում նրանք շատ-շատ էին, և շարունակում են զարմացնել և խոստանալ, որ կշարունակեն զարմացնել»,- ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ 19 տարի հեռարձակվող Comedy Club ժամանցային շոուն փակվում է, վերջին դրվագը կթողարկվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21.00-ին։